Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քեսաբի դեպքերը հերթական ահազանգն են մեզ համար. հայությունը պետք է վերադառնա Հայաստան, կենտրոնանա Հայաստանում, ապրի Հայաստանում, գործի Հայաստանում, պայքարի Հայաստանում, ստեղծագործի Հայաստանում, փող աշխատի Հայաստանում, բիզնես անի Հայաստանում, կառուցի Հայաստանում, կառուցի Հայաստանը։ Ու Հայաստանն էլ իր բանակով, պետականությամբ ու հզորությամբ պետք է պաշտպանի հայությանը։
Բայց Հայաստանը հզոր կարող է լինել, եթե երկուսի փոխարեն հինգ միլիոն բնակիչ ունենա, այսինքն՝ էդքան հարկատու, էդքան զինվոր, էդքան սպառող, էդքան Քաղաքացի։ Այլապես Հայաստանը ստիպված է լինելու դիտորդի կարգով հետեւել, թե ինչպես են տնավեր անում հայությանը, հայությունն էլ դիտորդի կարգավիճակով ստիպված է լինելու հետեւել, թե ինչպես է անկում ապրում Հայաստանը։ Սա է պատմական անիվի տրամաբանությունը, ու մեզ պետք է, ուղղակի անհրաժեշտ է դուրս գալ այս տխուր, մարդակուլ անիվից»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: