կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 17:43
Հասարակություն

Իրենց համար պետք է ապրեն` չքարոզելով այդ երևույթը. Ներսիկ Իսպիրյանը` ԼԳԲՏ ներկայացուցիչների մասին

Իրենց համար պետք է ապրեն` չքարոզելով այդ երևույթը. Ներսիկ Իսպիրյանը` ԼԳԲՏ ներկայացուցիչների մասին

«Արժանիքներ կան, որ երբեք չպետք է անտեսենք: Հայ ժողովուրդն այդ արժեքների բարձրագույն մասնիկն է, և դա է ինձ ստիպում, որ ես մասնակցեմ այս նախաձեռնությանը»,-Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ազգային-հեղափոխական երգերի մեկնաբան Ներսիկ Իսպիրյանը. նա ևս մասնակցում էր այսօր Ազատության հրապարակում «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնության կազմակերպած հանրահավաք-երթին:

Ըստ Իսպիրյանի` միասեռականության երևույթը վտանգ է ոչ թե միայն Հայաստանում, այլև` աշխարհում:

Իսկ թե ինչպե՞ս պետք է վարվել այդ համայնքի ներկայացուցիչների հետ, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ սա այն դեպքն է, որ ո'չ կարող ես արտաքսել, ո'չ կարող ես բռնության ենթարկել: Իրենց համար պիտի ապրեն, ուղղակի պետք է մեծ քարոզչություն անել, որ չհետևեն նրանց, նրանք էլ չքարոզեն այդ երևույթը: Սա աշխարհում ամեն տեղ է: Ամեն դեպքում, իմ կարծիքով, մեզ մոտ այս երևույթները դեռ քիչ են պատահում»:

Հիշեցնենք, որ «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակում կազմակերպել էր հանրահավաք-երթ` ի պաշտպանություն ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքների: Հանրահավաքի ընթացքում նախաձեռնության մասնակիցները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց պատրաստած նամակը, որի տակ ստորագրեցին վերոնշյալ արժեքների դեմ որևէ քայլ անընդունելի համարողները: Հանրահավաքից հետո նախաձեռնության պահանջ-նամակը կներկայացվի ԱԺ-ին, վարչապետին և նախագահին: