Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, Շուշի, Բաքու, կամ այն բնակավայրերը, որոնք պատմականորեն եղել են հայկական, բայց մենք պետք է հասկանանք, մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են խաղաղության մասին՝ ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե՞ մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Ստեփանակերտում մնացած հայերի անվտանգության պահպանմանը խաղաղապահների կողմից և հայերի Ստեփնակերտ վերադառնալու հնարավորությանը՝ նա նշեց, որ բոլոր 50 հոգին, ովքեր մնացել են այնտեղ՝ նրանց անվտանգությունը խաղաղապահները պահպանում են։ «Վերջերս էլ հայտարարել են, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի կարկոց, ոչ մի սադրանք չի եղել 50 հոգին, անվտանգ են։ Բայց եթե մարդիկ վերադառնալու լինեին՝ 1 օրում չէին փախնի։
Ամեն դեպքում հայերը և ադրբեջանցիները պետք է ապրեն իրար կողք, պետք է առևտուր անեն։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ հայեր կլինեն, որ կվերադառնան Ադրբեջանի տարածք՝ իրենց տները, չեմ բացառում, որ կլինեն ադրբեջանցիներ, որ կգան ու բնակություն կհաստատեն այստեղ, բայց խաղաղության պայմանագրի մեջ նման կետ ես չեմ նկատել»։