կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 17:20
Տարածաշրջան

Թուրքիան մտադիր չէ ընդունել նոր միգրանտների Աֆղանստանում տիրող իրավիճակի պատճառով

Թուրքիան մտադիր չէ ընդունել նոր միգրանտների Աֆղանստանում տիրող իրավիճակի պատճառով

Թուրքիան մտադիր չէ ստանձնել այլ երկրների միջազգային պարտավորությունները և ընդունել միգրանտների նոր ալիք Աֆղանստանում իրավիճակի սրումից հետո: Այս մասին ասվում է երկուշաբթի Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչի տարածած հայտարարության մեջ:

«Մենք զարմանքով ընդունեցինք Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությունը, որը Թուրքիան անվանեց աֆղանցի փախստականների համար ամենահարմար վայրը,- ասել է թուրք դիվանագետը:- Թուրքիան ոչ մի դեպքում չի ստանձնի երրորդ երկրների միջազգային պարտավորությունները և չի ընդունի միգրացիայի նոր ալիք: Այս մասին մենք տեղեկացնում ենք մեր բոլոր մակարդակների գործընկերներին՝ նշելով, որ Թուրքիան չի դառնա ԵՄ-ի սահմանապահ կամ ճամբար ապաստան հայցողների համար»:

Ավելի վաղ Կուրցը Bild թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Աֆղանստանից փախստականները պետք է փախչեն կա՛մ իրենց երկրի անվտանգ տարածքներ, կա՛մ Թուրքիա: Ավստրիայի կանցլերի խոսքով՝ այս տարբերակն ավելի լավն է, քան Ավստրիայում, Գերմանիայում կամ Շվեդիայում ապաստան հայցել: