Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմպերիալիստական տերությունները խնդիր են ստեղծել Աֆղանստանում: Եվ աֆղանական ժողովուրդն իր խորաթափանցությամբ և կամքով պայքարել է իմպերիալիզմի դեմ ու դուրս եկել այս պայքարից հաղթանակած: Հետագայում կայսերական տերությունները կրկին մտան Աֆղանստան: Նրանք այնտեղ են եղել ավելի քան 20 տարի: Եվ մենք աջակցեցինք մեր աֆղան եղբայրներին՝ ի դեմս իմպերիալիզմի, և նրանց հետ շարունակեցինք մեր պայքարը՝ պաշտպանելով Քաբուլի օդանավակայանը. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Միևնույն ժամանակ, թալիբները որոշ մտահոգություններ ունեն: Կարծում եմ, որ եթե «Թալիբան»-ը բանակցություններ վարեր Ամերիկայի հետ`քննարկելով այս գործընթացը, ապա, հավանաբար, Թուրքիայի հետ բանակցությունները շատ ավելի հարմարավետ կլինեին: Քանի որ հավատի մեջ մենք ոչ մի տարբերություն չունենք: Կարծում եմ, որ մենք Քաթարում բանակցությունների ընթացքում կկարողանանք նրանց հետ համաձայնության գալ»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը: