կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 11:15
Աշխարհ

Թուրքիան ահաբեկիչների համար հիմնական լոգիստիկ կենտրոնն է. զեկույց՝ ՄԱԿ–ի ԱԽ–ին

Թուրքիան ահաբեկիչների համար հիմնական լոգիստիկ կենտրոնն է. զեկույց՝ ՄԱԿ–ի ԱԽ–ին

Թուրքիայում ապրող ույղուրական, թուրքմենական և միջինասիական միգրանտները ծառայում են որպես արմատական իսլամիստական ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու զգալի «պահեստ»։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված զեկույցում. հայտնում է Ahvalnews-ը:

«Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում «Իսլամական պետության» անդամները Թուրքիան տեսնում են որպես կարևոր դարպաս»,- նշվում է 22 էջանոց զեկույցում, որն անդրադառնում է 2021 թ. ահաբեկչական սպառնալիքներին։

Ըստ զեկույցի՝ ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են ԻՊ-ը և «Ալ Քաիդա»-ն, աշխատում են Թուրքիայում բնակվող թյուրքական ծագմամբ մարդկանց իրենց խմբերում ներառելու ուղղությամբ։ Նշվում է, որ ԻՊ-ի մի շարք զինյալներ են ձերբակալվել Հաթայ նահանգի հարավային դարպասով Թուրքիա մտնելու փորձ կատարելիս:

Թուրքիան երկար ժամանակ վայելում էր Սիրիա և Իրաք ուղևորվող՝ ԻՊ-ի օտարերկրյա  գրոհայինների երթուղու համբավը և մեղադրվում էր այն բանի համար, որ առաջնահերթ չի համարել ջիհադիստական կազմակերպություններիցեկող վտանգը։

ԻՊ-ն իր ֆինանսավորման հույսը շարունակում է դնել Թուրքիայի ներսում գտնվող «նյութատեխնիկական կենտրոնների» վրա. ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հունվարյան զեկույցում:

Ըստ Ankara Gazetecisi լրատվական կայքի՝ ապրիլին Թուրքիան քաղաքացիություն է շնորհել ԻՊ-ի ութ անդամի: