|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում: Ակնհայտ է, որ իրավիճակը սադրել ու մարտական գործողություն են սկսել ադրբեջանցիները, որը դադարեցրել են մեր ԶՈւ արձակած կրակի ճնշման ներքո:
Իսկ որտեղի՞ց(ո՞ւմ կողմից և հրահանգով) է եղել առաջին դիպուկահար կրակոցը: Արտատարածաշրջանային ո՞ր կենտրոնն է ցանկացել օգտագործել Ադրբեջանին և կողմերին տանել նոր պատերազմի, որն անշուշտ ընդլայնվելու և ներքաշելու էր ամբողջ տարածաշրջանը: Եվ ո՞ր կենտրոնի միջամտության արդյունքում է դադարեցվել դիրքային մարտերը:
Տարածաշրջանային զարգացումների հակիրճ վերլուծությունից հասկանալի է լինում, թե ու՞մ է ձեռնտու նոր լայնածաված պատերազմն ու նոր ճակատի բացումը: Սա էլ Նիկոլի դավադիր քաղաքականության հերթական հետևանքները: Սրա մասին ենք անընդհատ բարձրաձայնում: Սա է նշանակում նոր էսկալացիայի վտանգ:
Նիկոլի իշխանությունը պահելը մեր ժողովրդի վրա արյուն ու մահեր է արժենում: Նիկոլի շնորհիվ, մենք անընդհատ պատերազմների ու կորուստների ցիկլի մեջ ենք մտնել, որն իրականացվում է բացառապես ուրիշների շահերից ելնելով:
Հ.Գ.
Շատ փակագծեր չբացեմ, որովհետև Նիկոլի ընտրազանգվածը միևնույն է չի հասկանալու: Շարունակ կրկնելու է «նախկիններն են մեղավոր» ապուշ թեզը և քայլ առ քայլ կործանելու է երկիրը:
Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար