Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ-ն աջակցում է զինյալներին Իդլիբում, ամրապնդում «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման դիրքերը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը:
«Սիրիացիների մասին մտահոգության պատրվակով, որոնք «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի ահաբեկիչների կողմից Իդլիբում բռնությամբ պահվում են որպես կենդանի վահան, ամերիկյան դիվանագիտությունն իր հարկատուների միջոցներով փաստորեն աջակցում է զինյալներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելացվում է, որ «դրան զուգահեռ ԱՄՆ-ը չի խնայում իր ուժերը, զբաղվելով Իդլիբի մարդասպանների ռեբրենդինգով եւ նրանց ներկայացնելով որպես Դամասկոսի կառավարության այլընտրանք»:
«Ամրապնդելով «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի դիրքերը՝ Վաշինգտոնը «կրակում է իր ոտքին», հայտարարելով Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությանը հավատարմության մասին»,-նշում է մշտական ներկայացուցչությունը: Մոսկվան նաեւ հայտարարում է, որ «ամերիկացիներն առանց խղճի խայթի բռնազավթում են ոչ միայն այդ երկրի մի մասը Աթ-Թանֆի մերձակայքում, այլեւ Սիրիայի ողջ հյուսիս-արեւելքը՝ նավթաբեր շրջանը եւ «հացի շտեմարանը»:
«Իրեն ներկայացնելով որպես «հանգուցային դոնոր»՝ ԱՄՆ-ը պետք է հետեւողականորեն լինի իր դիրքորոշման հարցում եւ հեռանա անօրինականորեն բռնազավթված տարածքներից, Դամասկոսին վերադարձնելով Անդրեփրատի բերրի հողերը եւ դադարեցնելով երկիրը կողոպտելը՝ ամեն ամիս բեռնատարների շարասյուներով դուրս տանելով Սիրիայի հյուսիս-արեւելքում արդյունահանված նավթը»,-հայտարարում է Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: