Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ինդոնեզիայում կիրառական կենսաբանության օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով, որտեղ հայ դպրոցականները արժանացել են 5 մեդալի․ առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 23-30-ը, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 4-ին։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ-ն:
Մրցույթին մասնակցել են աշխարհի 30 երկրի ավելի քան 300 աշակերտ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 10 աշակերտ: Երկրորդ փուլ անցած 30 մասնակցից 5-ը ՀՀ դպրոցականներն էին: Հաղթահարելով երկրորդ փուլը արժանացել են մեդալների:
«Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանն արժանացել է ոսկե, «Քվանտ» վարժարանի և Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանը և Համլետ Կարայանը՝ արծաթե, իսկ Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի սաներ Ալլա Ավետիսյանը և Արման Հայրապետյանը՝ բրոնզե մեդալների։