|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ԱՄՆ-ում դեսպանի աշխատանքն ավարտած Լիլիթ Մակունցի հրաժեշտի արարողություն։ Դեսպան Մակունցը Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվել է «Գերազանցության մեդալով»՝ «իր չորս տարվա անբասիր ծառայության և ՀՀ և Կանզասի ազգային գվարդիայի միջև երկկողմ անվտանգային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ներդրման համար»։
Լիլիթ Մակունցը դիվանագետի կրթություն, դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, նա աշխարհի թիվ 1 գերտերությունում ՀՀ դեսպան էր նշանակվել այն բանի շնորհիվ, որ մտերիմ է Նիկոլ Փաշինյանին, նրան անգլերեն է սովորեցրել։ Լիլիթ Մակունցը դեսպան աշխատելու 4 տարիների ընթացքում տապալել է հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ ՀՀ դեսպանատան համագործակցությունը։ Փաստորեն դեսպանի աշխատանքը ձախողելու համար նրան մեդալ են տվել»։