Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովը, և հաստատվել է դրա անհատական կազմը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավարը:
Համաձայն հրամանի՝ հանձնաժողովն առնվազն երկու շաբաթը մեկ, ըստ անհրաժեշտության, պետք է գումարի նիստեր և դրա արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ԿԳՄՍ նախարարին:
Հիշեցնենք, որ կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան կայանալու է հուլիս ամսին Երևանում, նախատեսվում է շուրջ 80 երկրի ներկայացուցիչների մասնակցություն: Բացման և փակման արարողությունները տեղի են ունենալու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ բուն օլիմպիադան անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ Հայաստանից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Հունգարիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից: