| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 4-8-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է «Ռիգա Սիմֆոնիա-2014» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը: Այն կազմակերպել էր մանկական երաժշտության եվրոպական կենտրոնը, անցկացվել է «Ակադեմիական երգեցողություն», «Միջազգային հիթ», «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն», «Հեղինակային երգ», «Լատվիացի կոմպոզիտորի ստեղծագործություն» անվանակարգերում:
Մրցույթին հանդես է եկել 200 մասնակից` 18 երկրից: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ և «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը:
Մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի և «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցի չորս սաները, ովքեր տարբեր տարիքային խմբերում արժանացել են հետևյալ մրցանակների` Մերի Ավետիսյանը «Միջազգային հիթ» անվանակարգում»՝ Գրան պրի, Հարություն Մկրտչյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, Վահագն Կարապետյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, Հովսեփ Աբրահամյանը «Միջազգային հիթ» անվանակարգում՝ 2-րդ մրցանակ և արծաթե մեդալ:
Հայաստանի Հանրապետության պատվիրակ Մերի Ավետիսյանին ժյուրիի միաձայն որոշմամբ շնորհվել է նաև «Ռիգա Սիմֆոնիա-2014» երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` Գրան պրի: