Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայ ուսանող-ծանրամարտիկ Աղասի Աղասյանը /77 կգ քաշային կարգ/ Չինաստանի Չենժեն քաղաքում մեկնարկած ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում, երկամարտում ցուցաբերելով 337 կգ ընդհանուր արդյունք, գրավել է առաջին տեղը` արժանանալով ոսկե մեդալի. տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորել է հայ մարզիկներին առաջին մեծ հաղթանակի կապակցությամբ:
ՀՀ ուսանող-մարզիկները համաշխարհային ունիվերսիադային մասնակցում են 10-րդ անգամ: Ուսանողական խաղերում մեր ներկայացուցիչները նվաճել են 14 մեդալ, այդ թվում` 3-ը` արծաթ, 11-ը` բրոնզ:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ ուսանող-մարզիկը համաշխարհային ունիվերսիադայում արժանանում է ոսկե մեդալի:
Համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում հայ ուսանող-մարզիկները հանդես են գալիս 5 մարզաձևերում` շախմատ, ծանրամարտ, թեքվանդո, ձյուդո, թենիս: