կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-29 20:10
Հասարակություն

Հայ ջրացատկորդներն արժանացել են արծաթե մեդալի Մադրիդում անցկացված «Գրան Պրի»-ի խաղարկությունում

Հայ ջրացատկորդներն արժանացել են արծաթե մեդալի Մադրիդում անցկացված «Գրան Պրի»-ի խաղարկությունում
Հայաստանի Հանրապետության ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրներ զույգը 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ «Գրան Պրի»-ի խաղարկության արծաթե մեդալակիր: 
 
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: 
 
Հիշեցնենք, որ Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել էին Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն ձևում գրավել 3-րդ տեղը: