Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստորագրել են Վաշինգտոնի հռչակագիրը: Ամերիկայի նախագահը բացատրել է, որ փաստաթուղթն ընդունվել է ի պաշտպանություն ժողովրդավարության: Հռչակագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում. հայտնում է «Կոմերսանտը»:
Ըստ Բայդենի՝ Վաշինգտոնի հռչակագիրը փաստաթուղթ է, որը վերահաստատում է ԱՄՆ-ի և Գերմանիայի «հավատարմությունը ժողովրդավարական հաստատուն սկզբունքներին»:
Հռչակագրում ասվում է, որ երկրները կխորացնեն տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցությունը: Նրանք ուզում են, որ կարևորագույն նորամուծությունները օգուտ տան «ժողովրդավարական առաջնորդությանը, ոչ թե ավտորիտարիզմին»: Հռչակագրում նշվում է, որ երկրները դեմ կլինեն մարդկանց հսկողության տեխնոլոգիաների կիրառանը և տարածմանը՝ մարդու իրավունքները սահմանափակելու համար:
ԱՄՆ-ն և Գերմանիան մտադիր են ստեղծել ամերիկա-գերմանական ֆորում, որը առաջարկություններ կներկայացնի «ընդհանուր ապագա կառուցելու վերաբերյալ»: «Հիմնական տնտեսական հարցերի շուրջ համագործակցությունը հեշտացնելու համար մենք նաև տնտեսական երկխոսություն կսկսենք», - ասվում է հռչակագրում: