կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-20 11:14
Աշխարհ

Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ստորագրել են ԵՄ ինտեգրման մասին Բաթումի հռչակագիրը

Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ստորագրել են ԵՄ ինտեգրման մասին Բաթումի հռչակագիրը

Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի նախագահները երկուշաբթի Բաթումում ստորագրել են Բաթումի գագաթնաժողովի եվրոպական ինտեգրման մասին հռչակագիրը: «Европейская правда»-ի հաղորդմամբ՝ հռչակագրի տեքստը հրապարակվել է Ուկրաինայի ղեկավարի կայքում:

«Մենք վերահաստատում ենք մեր անսասան նվիրվածությունը Եվրամիությանը մեր ինտեգրման գործընթացի շարունակականությանը մեր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված համապարփակ բարեփոխումների միջոցով և համապատասխան ոլորտներում մեր օրենսդրության աստիճանական մերձեցմամբ ԵՄ օրենսդրության առանցքային տարրերին»,- ասվում է փաստաթղթում:

Հռչակագրում նշվում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերը բարեփոխումների հիմնական ճանապարհային քարտեզներն են, և դրանց շարունակական իրականացումը հիմք է քաղաքական ասոցացման ամրապնդման և Եվրամիության հետ երեք ասոցացված գործընկերների տնտեսական ու ոլորտային ինտեգրման հետագա խորացման համար:

«Երեք ասոցացված գործընկերներին եվրոպական հեռանկարի տրամադրումը հզոր խթան կհանդիսանա էլ ավելի խորը և ավելի լայն բարեփոխումների: Այս համատեքստում մենք ձեզ հիշեցնում ենք, որ, համաձայն ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որպես եվրոպական պետություններ, որոնք հարգում են եվրոպական արժեքները և հավատարիմ են իրենց առաջխաղացմանը, կարող են դիմել Եվրամիությանը անդամակցելու համար»,- ասվում է փաստաթղթում:

Երեք երկրները նշում են նաև, որ պատրաստ են համագործակցել ԵՄ-ի հետ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտում, ներառյալ՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելը, կիբերդիմացկունության ուժեղացումը, ապատեղեկատվության դեմ պայքարը և ԵՄ համապատասխան գերատեսչությունների ու ծառայությունների հետ համագործակցության պլատֆորմների մշակումը: