Փոխարժեքներ
18 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
Իհարկե, Երեւանը պետք է որոշի, բայց խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան տարբերակը», ինչպես հասկանում եմ, ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն, ՀՀ իշխանությունը այդպես է կարծում, լավ, խնդրեմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը "Վալդայ" միջազգայկն բանավիճային ակումբի նիստում։
«Սակայն, եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները և դրանք պետք է քննարկել, ապա դա նույնպես հնարավոր է։ Պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Դա բարդ, ծանր հարց է։ Բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, և մենք, իհարկե, զգալի չափով, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, կենտրոնանալու ենք այն բանի վրա, թե ինչ է առաջարկելու հենց Հայաստանը»,- ասել է Պուտինը։
«Մենք ոչինչ չենք պարտադրի»,- ընդգծել է ՌԴ նախագահը։