կարևոր
3586 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-28 15:23
Քաղաքական

Իսկ դո՛ւք ինչո՞ւ չեք հրաժարվում վաշինգտոնյան առաջարկներից, որ մնա միայն ռուսականը․ Սևակ Հակոբյան

Իսկ դո՛ւք ինչո՞ւ չեք հրաժարվում վաշինգտոնյան առաջարկներից, որ մնա միայն ռուսականը․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է.

Առավոտ Նիկոլ Փաշինյանը գրում է, թե սեպտեմբերին դեռ ընդունել է ռուսական առաջարկները և հուսով է՝ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները, Ադրբեջանին էլ կստիպի համաձայնի։ Համարյա նույն բանը գրում է Նիկոլի մոտ աշխատող, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Ամենակարևորը հարցը Էդմոնին ու իր շեֆին․ իսկ դու՜ք ինչո՞ւ չեք հրաժարվում Վաշինգտոնյան առաջարկներից, որ մնա միայն ռուսականը։

Վաշինգտոնյան առաջարկը էս մի 20 օր է՝ արտահոսք է եղել, չէք հերքել, ուրեմն դա է դրանց առաջարկածը, չեք հերքում․ հրապարակային հրաժարվեք․ հի՛մա հրաժարվեք:

Չէ՞ որ, երբ Հայաստանը հրաժարվի Վաշինգտոնյան տարբերակից, նշանակում է՝ այն արդեն դուրս կգա մեջտեղից։ Դրանից հետո միջազգային հանրությունը, այդ միացյալ Արևմուտք կոչվածն էլ կասի՝ գնացեք ուրեմն բանակցեք ռուսական տարբերակով։

Էդմոն Մարուքյանին ու իր շեֆին հարցնում եմ՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը «վիզ դնի», ստիպի Ալիևին, որպեսզի նա մերժի իր համար ավելի բարենպաստ տարբերակը, որով Արցախը իրեն է նվիրվում՝ Վաշինգտոնյան տարբերակը մերժի, եթե դու չես մերժում։ Վաշինգտոնն ասում է՝ Ալիևն էլ է համաձայն, Նիկոլն էլ։

Ռուսաստանը արդեն հայտարարել է, որ ինքը առաջարկել է, բայց չի պարտադրելու։ Այսինքն՝ ձեր դաշտում է գնդակը, որոշում կայացնողը Հայաստանն է։