|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բրյուսելում երեկ ավարտվել է Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված նիստերի առաջին օրը:
Ըստ Minval.az-ի, որը հղում է անում Радио Свобода-ին, գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է հանդիսավոր հռչակագիր, սակայն մասնակից երկրները հատուկ կարգավիճակի չեն արժանացրել փաստաթուղթը, և դրա տակ ստորագրել է միայն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Նշվում է, որ Բաքուն հրաժարվել է ստորագրել այն, քանի որ դրանում հրաժարվել են ներառել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին դրույթը: Ըստ ադրբեջանական կայքի` պաշտոնական Բաքուն արգելափակել է կոմյունիկեն:
Ուկրաինան և Վրաստանը դժգոհություն են հայտնել, որ ծրագրի առանձին մասնակիցների` եվրոպական ինտեգրման ձգտման մասին հղումը բացակայում է: