կարևոր
766 դիտում, 1 ժամ առաջ - 2025-08-14 09:37
Քաղաքական

Սահմանադրական խորհուրդը սկսում է գործընթացը․ «Հրապարակ»

Սահմանադրական խորհուրդը սկսում է գործընթացը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հերթական պահանջին՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես, հրաժարվել Անկախության հռչակագրին հղումից։

Սրա մասին է վկայում վաշինգտոնյան համաձայնագրի առաջին կետի արձանագրումն այն մասին, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո «մենք ընդունեցինք Համաձայնագրի ստորագրմանը եւ վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը եւ ընդգծեցինք մեր երկու երկրների միջեւ խաղաղության պահպանման ու ամրապնդման կարեւորությունը»։

Այս համաձայնությունից հետո պաշտոնական Բաքվից բացահայտեցին, որ տնային առաջադրանք են տվել Փաշինյանին, որ նա Սահմանադրությունը պետք է փոխի, որից հետո միայն պայմանագրի վերջնական տարբերակն իրենք կստորագրեն։ Նշենք, որ տեւական ընդմիջումից հետո սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շաբաթներ առաջ նիստ էր հրավիրել:

Մեր տեղեկություններով, այս խորհուրդն առաջիկայում ակտիվ նիստեր է անցկացնելու, որ նոր սահմանադրություն գրեն՝ փորձելով այն ներկայացնել որպես ՀՀ հասարակության կողմից իրենց առաջադրված պահանջ։