կարևոր
490 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-14 16:47
Իրավական

Նոր բացահայտում լինելու է, և հանրությունը կհամոզվի, որ ամենը շինծու է․ փաստաբանը՝ Բագրատ Սրբազանի ու մերձավորների քրգործի մասին

Օգոստոսի 19-ին տեղի կունենա Բագրատ Սրբազանի գործով դատական նիստը։ Հարցին, թե՝  աղմկահարույց ձայնագրության չմոնտաժված տարբերակը փաստաբանների կողմից հրապարակելուց հետո արդյո՞ք նոր բացահայտումներ կլինեն,  փաստաբան Սերգեյ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց․ «Նոր բացահայտում լինելու է, և հանրությունը վերջանականապես կհամոզվի, որ ամենը շինծու է»։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մեջբերումներ

Հանրային դատաքննություններ են լինելու, հանրությունը դիտելով՝ լիարժեք կհամոզվի, որ Բագրատ Սրբազանն ու մերձավորները, Միքայել Սրբազանը, Սամվել Կարապետյանն անմեղ են, սակայն հարց է՝ կունենա՞նք արդար դատական ակտ։

Բագրատ Սրբազանի ձերբակալության օրը և կալանքից հետո կոչ ենք արել, որպեսզի Քննչական կոմիտեն ձայնագրությունների ամբողջական տարբերակը հրապարակի, որպեսզի պարզ լինի, թե խոսքը ինչի մասին է, բայց՝ «ձայն բարբառո հանապատի»։

Ասում էինք՝ եթե ուզում եք արդարադատություն, եթե ուզում եք օբյեկտիվ իրականությունը պարզվի, հրապարակեք ձայնագրությունները։

Պարզվեց, որ այս ամենը վաշինգտոնյան համաձայնագրի հետ էր կապված, մեկուսացրեցին նրանց, որոնք կարող էին հորդորով, խնդրաքնով դիմել ժողովրդին և կոչ անեին ընդվզելու, օրինական ճանապարհով իրենց անհամաձայնությունն արտահայտելու։

Շեքսպիրն ասում է․ «Մավրն իր սև գործն արեց, Մավրը կարող է հեռանալ»։ Քննչական կոմիտեն իր գործն արեց, ուղարկեց դատարան, գնդակն այլևս դատախազության և դատարանի տիրույթում է, և չէինք էլ ակնկալում, որ հիմա ՔԿ-ից ներողություն կխնդրեն՝ ձայնագրությունները մոնտաժելու և շինծու մեղադրանք առաջադրելու համար։

Նախկինում, երբ չնչին դեպք էր լինում, միջազգային կառույցները, դեսպանատները աղմուկ-աղաղակ էին բարձրացնում, իսկ հիմա քար լռություն է, ոչ դիրքորոշում են հայտնում, ոչ էլ իրավունքի սահմաններում որևէ կերպ միջամտում։

Մանրամասն՝ տեսանյութում;