Փոխարժեքներ
14 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները գերիների փոխանակման հերթական փուլն են անցկացրել, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց Ուկրաինայի զինված ուժերի 84 գերի է փոխանցվել։ Ինչպես ընդգծել է գերատեսչությունը, փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։
Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել փոխանակման մասին հաղորդագրությունը։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության եկան փոխանակման վերաբերյալ հունիսի սկզբին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ: Բանակցությունները ներառում էին 18-ից 25 տարեկան ծանր վիրավորված զինվորների և գերիների փոխանակում, ինչպես նաև պատերազմում զոհված զինվորների մարմինների հանձնում: Փոխանակումները սկսվել են հունիսի 9-ին: Յուրաքանչյուր փուլում ազատ արձակված ռազմագերիների թիվը չի հրապարակվել: Նախորդ փոխանակումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: