|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին այսուհետ կսպասարկի 125 հազար դոլարանոց նոր մեքենա։
Կառավարությունը հաստատեց համապատասխան որոշումը։ Նախագծում նշվում է, թե նախարարին ներկայում սպասարկող մեքենան 2014 թվականի է և մաշվածությունը հավելյալ ծախսեր է առաջացնում։
«Տրանսպորտային միջոցի վազքն արդեն գերազանցել է 350․000 կմ-ն և ներկայում այն դարձել է սպասարկման համար վտանգավոր և ոչ հուսալի։ ՆԳ նախարարը նաև Անվտանգության խորհրդի անդամ է և վերջինիս անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ ներքին գործերի նախարարի սպասարկման համար ձեռք բերել նոր տրանսպորտային միջոց»,– ասված է նախագծում։
Կառավարությունը որոշել է ՆԳ նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսված գումարներից 48 մլն 400 հազար դրամ վերցնել և տրամադրել մեքենայի գնմանը։