|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Եվրամիությունը մտադիր չէ մեղմացնել հակառուսական պատժամիջոցները՝ Ուկրաինայում դիվանագիտական կարգավորման շրջանակում զինադադարի դեպքում, իսկ դրա հետ կապված լրատվամիջոցների արտահոսքերը «մաքուր շահարկումներ» են։ Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ Նրան խնդրել են մեկնաբանել SkyNews հեռուստաալիքի հաղորդագրությունը, որ Եվրամիությունը, իբր, ուսումնասիրում է սահմանափակումները որոշ չափով մեղմելու հնարավորությունը՝ զինադադարի կնքման և «ամբողջական պահպանման» դեպքում։
«Կարող եք վստահ լինել, որ մենք լիովին կպահպանենք պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, մնացածը զուտ շահարկումներ են։ Մենք արդեն ընդունել ենք պատժամիջոցների 18 փաթեթ և պատրաստում ենք 19-րդը», - ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։