Փոխարժեքներ
14 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 14-ի լուսաբացից ի վեր անկլավում իսրայելական հարվածներից 16 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Նախարարության տեղեկացմամբ՝ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։
Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մունիր ալ-Բարշը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։
«Գազայի հատվածում 40 000 նորածին, ինչպես նաև 100 000 հղի և կրծքով կերակրող կանայք տառապում են թերսնուցումից։ Գազայի հատվածում ջրի աղտոտվածության զգալի աճ կա», - նշել է նա։
Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ հրեական պետությունը պետք է հաղթի Գազայում, վճռականորեն գործի և պարտության մատնի ՀԱՄԱՍ-ին իր վերջին հենակետերում։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 61 776-ի, վիրավորվել է 154 906 մարդ։