կարևոր
910 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-14 19:39
Քաղաքական

Հորդորում ենք պահպանել քաղաքական չեզոքություն․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»՝ ՔԿ-ին

Հորդորում ենք պահպանել քաղաքական չեզոքություն․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»՝ ՔԿ-ին

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» պատասխանել է ՔԿ-ի՝ այսօրվա հայտարարությանը, նշելով․

«Զարմանալի չէ, որ Քննչական կոմիտեն անհանգստացած է իրավապահների թույլ տված հակաիրավական վարքագծի շարունակական բացահայտումներից «հանրային կարծիքի դատարանում»։ Սակայն պաշտպանների օրինական գործունեությունը խոչընդոտելու բացահայտ փորձն անթույլատրելի է։

Հիշեցնենք, որ պաշտպաններին «նախաքննական գաղտնիքով» կաշկանդելու պայմաններում իրավապահներն ու իշխող քաղաքական ուժը, միմյանց գործողությունները փոխլրացնելով, շաբաթներ շարունակ իրականացնում էին հանությանը մոլորեցնելու քարոզչական արշավ՝ չխորշելով մոնտաժված ձայնագրություններով իրականության խեղաթյուրումից։

Հորդորում ենք այսուհետ պահպանել քաղաքական չեզոքությունն ու վերադառնալ իրավունքի դաշտ»։