|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հակակոռուպցիոն դատարանը քննում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Սամվել Կարապետյանի մեղադրանքի հիմքը եկեղեցուն սատարող խոսքն է։
Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները։
«Ամբողջը քաղաքական պրոցես է: Տեսնենք, թե համարձակություն կունենա՞ դատավորը գնալ քաղաքական ճնշումներին դեմ, թե՝ ոչ, Սամվել Կարապետյանի կալանքի տակ պահելու տրամաբանություն չկա»,- այս մասին դատարանի դիմաց ասել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։