|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հայկական «Թռիչք» (Flight) տուրիստական գործակալությունը, որի նկատմամբ էլ ԱՄՆ-ի պատժամիջոցներ են գործում, ոչ մի պայմանագիր չունի իրանական ոչ մի ընկերության, այդ թվում` Mahan Air ավիափոխադրողի հետ: Այդ մասին РИА Новости-ին ասել է գործակալության տնօրեն Կարինե Դավթյանը:
Տնօրենի խոսքով` գործակալությունը տուրիստական շուկայում է արդեն 23 տարի, և ինքը չի ցանկանում, որպեսզի իրենց անունը տուժի:
Նշենք, որ Mahan Air դեմ պատժամիջոցները սահմանվել են այն պատճառով, որ Իրանն իբր այդ ավիաընկերության միջոցով զենք և զինվորներ է փոխադրում երկրի սահմաններից դուրս` ահաբեկչական կազմակերպություններին օգնելու համար: