կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-19 17:01
Աշխարհ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Իրանի, Թուրքիայի և Գերմանիայի կազմակերպությունների նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Իրանի, Թուրքիայի և Գերմանիայի կազմակերպությունների նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակներին ավելացրել է Իրանի 9 քաղաքացու, 47 իրանական կազմակերպության և մեկ թուրքական ու մեկ գերմանական կազմակերպությունների. հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը միջոցներ է ձեռնարկել Իրանի գերագույն առաջնորդի աջակցության հիմնական ցանցի՝ Իսլամական հեղափոխության Մոստազաֆան ֆոնդի նկատմամբ, որը Իրանի տնտեսության առանցքային հատվածներում շուրջ 160 բաժնետոմս ունեցող հսկայական կոնգլոմերատ է»,- ասվում է կայքի հայտարարության մեջ:

Ըստ ֆինանսների նախարարության՝ հիմնադրամը «իբր բարեգործական կազմակերպություն է», բայց դրա ունեցվածքը «բռնագրավվել է Իրանի ժողովրդից և օգտագործվում է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից իր պաշտոնը հարստացնելու, իր քաղաքական դաշնակիցներին պարգևատրելու և ռեժիմի թշնամիներին հետապնդելու համար»:

Ցուցակում ընդգրկված ինը անձանց թվում են Իրանի հետախուզության և անվտանգության նախարար Մահմուդ Ալավին:

Հիմնադրամին պատկանող օբյեկտներն օգտագործվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, Իրանի ռազմածովային ուժերի, Իրանի խորհրդարանի և նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից. հայտնում է ԱՄՆ գերատեսչությունը:

«Ահմադինեժադի գրասենյակը գտնվում է հիմնադրամին պատկանող թանկարժեք անշարժ գույքում՝ Թեհրանի հարուստ շրջանում, որի արժեքը մոտ 50 միլիոն դոլար է», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ պատժամիջոցներ են սահմանվել թուրքական Turipa և գերմանական International Trade And Industrial Technology Itritec GMBH ընկերության դեմ: