կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-04 15:12
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարությունը սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ պետքարտուղարությունը սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ պետքարտուղարությունն Իրանին ներկայացրել է նոր պահանջներ, որոնք չկատարելու պարագայում սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել պատժամիջոցներ կիրառել այն պարագայում, եթե Բուշերում գտնվող ատոմային էլեկտրակայանն ընդլայնվի և եթե Իրանից հարստացված ուրան դուրս հանվի ուրանի հանքանյութ ստանալու դիմաց: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը Թեհրանից պահանջել է նաև հրաժարվել ռադիոակտիվ նյութերի հարստացումից և պլուտոնիումի վերամշակումից:

Պետքարտուղարությունը հավաստիացնում է, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի Իրանի կողմից ուրանի հարստացում, ինչպես նաև ներկայումս սահմանված քանակը գերազանցող ծավալով ծանր ջրի պահում:

Դրանից բացի, ամերիկյան իշխանությունները Թեհրանից պահանջել են Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը հաշվետվություն ներկայացնել «նախկին ռազմական ատոմային ծրագրի» վերաբերյալ:

Պետքարտուղարությունից հաղորդում են, որ իրենց իրավունք են վերապահում հետագայում խստացնել Իրանի նկատմամբ միակողմանի միջուկային սահմանափակումները:

Հավելենք, որ 2018թ. մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: