Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ում իրանցի բանտարկյալներին ազատ արձակելու դիմաց ազատ արձակել ամերիկացի բանտարկյալներին: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան:
«Մենք պատրաստ ենք ազատ արձակել ամերիկացի բանտարկյալներին՝ իրանցի բանտարկյալներին ազատ արձակելու դիմաց,- Ռաբիայի խոսքերը մեջբերում է Fars-ը։- Մենք իրանցի բոլոր բանտարկյալներին, որոնք բանտարկվել են աշխարհի ցանկացած երկրում՝ Միացյալ Նահանգների խնդրանքով, համարում ենք որպես իրանցի բանտարկյալներ ԱՄՆ-ում»:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն նախորդ օրն ասել էր, որ Թեհրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ այնտեղ գտնվող իր քաղաքացիների պահման հարցի շուրջ: Նա չի մանրամասնել, թե ինչ ձևով են ընթանում բանակցությունները: Հունիսին Իրանի խորհրդարանը ստացել է բանաձև, որն արգելում է ցանկացած բանակցություն Միացյալ Նահանգների հետ: Ավելի վաղ Խաթիբզադեն ասել էր, որ Իրանը ուղիղ երկխոսություն չի վարում ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման հարցի շուրջ: Նրա խոսքով՝ Թեհրանը ԱՄՆ-ից հաղորդագրություններ է ստացել Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որը ներկայացնում է Վաշինգտոնի շահերը, այս ուղղությամբ աշխատելու՝ ամերիկացիների պատրաստակամության մասին: