Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը չին-ամերիկյան հարաբերությունները հասցրել է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ամենացածր մակարդակի, իսկ Պեկինը կողմ է Վաշինգտոնի հետ երկխոսությունը վերսկսելուն: Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում չին-ամերիկյան հարաբերությունները դուրս են եկել բնականոն զարգացումից և հասել ամենադժվար ժամանակաշրջանին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր»,- ասել է Չինաստանի արտգործնախարարը
Չինացի դիվանագետը ներկայիս իրավիճակը բարդել է ԱՄՆ նախկին վարչակազմի վրա, որը, նրա կարծիքով, Չինաստանի հետ հարաբերություններում առաջնորդվում էր իր քաղաքական կարիքներով, «լուրջ սխալներ թույլ տրվեց զարգացման միտումները և քաղաքականությունը գնահատելիս» և «միջոցներ ձեռնարկեց Չինաստանին զսպելու նպատակով ճնշում գործադրելու համար»:
Վան Յին կոչ է արել առաջին հերթին «քանդել բարձր պատերը», որոնք առաջացել են ՉԺՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի սխալ պատկերացումների պատճառով, որպեսզի «չին-ամերիկյան հարաբերությունները ճիշտ հուն վերադարձվեն»: Նա կոչ է արել վերականգնել երկկողմ երկխոսությունը, որը գործնականում դադարել էր նախորդ վարչակազմի օրոք:
Նախարարը նշել է, որ Չինաստանը հույսը դնում է երկրում ամերիկյան բիզնեսի հետագա զարգացման վրա, և հավաստիացրել, որ դրա համար Պեկինը կբարելավի համապատասխան պայմաններն ու գործարար միջավայրը:
Նա նաև ԱՄՆ-ում չինական ապրանքների համար Թրամփի բարձրացված սակագների, ինչպես նաև չինական բիզնեսի նկատմամբ պատժամիջոցների վերացման հույս է հայտնել: Վան Յին շեշտել է․ «Ցուրտ ձմեռը կանցնի, և հույսի գարունը անխուսափելիորեն կգա»: