Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքական Haber7 կայքի ընթերցողները մեկնաբանել են մի հոդված, որը խոսում է Սիրիայից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու հետեւանքների մասին:
Հրապարակման հեղինակի կարծիքով` Աֆղանստանում վերջին իրադարձությունների լույսի ներքո նման քայլը բավականին սպասելի է: Նրա խոսքով՝ Սիրիայից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կամրապնդի Թուրքիայի դիրքերը: Սա Անկարային հնարավորություն կտա զբաղվելու քուրդ ժողովրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումներով, որոնք Քուրդիստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևն են:
«Պետք է հենց հիմա սկսել Ռուսաստանի հետ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալու սցենարի քննարկումը»,- ասել է մեկնաբաններից մեկը:
Նա կարծում է, որ եթե ԱՄՆ-ը դա անի, ապա Թուրքիան «գուցե ստիպված լինի պատերազմել Ռուսաստանի դեմ»:
Մեկ այլ օգտատեր էլ մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան միայնակ կմնա Ռուսաստանի դեմ:
Որոշ մեկնաբաններ նաև ենթադրում են, որ Իսրայելը կարող է զբաղեցնել ամերիկացիների տեղը Սիրիայում։ Նրանք կարծում են, որ այս դեպքում Անկարան ստիպված կլինի դիմակայել նոր հակառակորդի:
Ավելի վաղ Սիրիայում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հնարավոր է դուրս բերի իր զորքերը հանրապետությունից:
Մինչ այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայում Ռուսաստանը իր երկրի բանակի թիրախ չէ: