|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմակայանում գտնվող Գուանտանամո բանտի բանտարկյալների կեսից ավելին` 166-ից 84-ը, հացադուլ է հայտարարել: Նրանցից 5-ին տեղափոխել են բանտի հիվանդանոց, եւս 16-ին ստիպողաբար կերակրում են. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Բողոքի ակցիան սկսվել է դեռեւս փետրվարի 6-ին: Պատճառը զանգվածային խուզարկություններ են` բանտարկյալների անձնական գույքի բռնագրավմամբ, ներառյալ` հարազատների լուսանկարները, անձնական եւ իրավաբանական նամակները: Անցյալ շաբաթ իրադրությունը սրվել էր մինչեւ բախում: