Փոխարժեքներ
22 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.74 |
EUR | ⚊ | € 416.6 |
RUB | ⚊ | ₽ 4.0489 |
GBP | ⚊ | £ 493 |
GEL | ⚊ | ₾ 139.52 |
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության ուկրաինական հակամարտության շուրջ, եթե համապատասխան ազդակներ գան Վաշինգտոնից։ Այս մասին հունվարի 21-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուկրաինական հակամարտության թեման բարձրացվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի զրույցի ժամանակ։
«Մեր կողմից նշվել է, որ մենք պատրաստ և բաց ենք ԱՄՆ նոր վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսության համար։ Վաշինգտոնից շատ ազդանշաններ են գալիս, բայց մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների, եթե լինեն դրանք մենք պատրաստ կլինենք վարել համապատասխան բանակցություններն ու շփումները», - ասել է նա։
ՌԴ նախագահի օգնականը պարզաբանել է նաև, որ Չինաստանի ղեկավարը Պուտինի հետ բանակցությունների ընթացքում ընդհանուր առմամբ կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հեռախոսազրույցի բովանդակությամբ։ Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանը ցույց է տվել իր պատրաստակամությունը՝ կառուցելու հարաբերությունները «փոխշահավետ, փոխադարձ հարգանքի հիմքի վրա», եթե ամերիկացի նոր առաջնորդը փոխադարձ հետաքրքրություն ցուցաբերի դրանում։