կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-10 17:18
Հասարակություն

Վարչապետը ընտրությունների օր հայտարարելու լիազորություն չունի, դա նախագահի լիազորությունն է. Վարդևանյան

Վարչապետը ընտրությունների օր հայտարարելու լիազորություն չունի, դա նախագահի լիազորությունն է. Վարդևանյան

Վարչապետը փաստացի ստանձնել էր նախագահի լիազորությունը: Այս մասին հուլիսի 10-ին ՍԴ-ում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը` պատասխանելով արդարդատության նախարարի պաշտոնակատարի Ռուստամ Բադասյանի հարցերին:

 «Խնդիրը կայանում է ոչ թե նրանում,որ պարզաքպես նախապատրաստվելու խնդիր է առաջանում, այլ այն որ վարչապետը հայտարարում է ընտրությունների օր, որովհետեւ վարչապետը ընտրությունների օր հայտարարելու լիազորություն չունի, դա հանրապետության նախագահի լիազորությունն է, սա առաջին: Երկրորդը, այո, նախապատրաստվելու տեսանկյունից, ի վերջո մեկ ուժ, եթե կարող է որոշի ընտրությունների օր, կարող է չէ որոշի, որ այդ ընտրությունները չեն լինելու, կարող է որոշի, որ ընտրությունների օրը տեղափոխելու է: Այսինքն մի քաղաքական ուժ առնվազն մարտ ամսից գիտեր, թե ինչ է լինելու հունիսի 20-ին, ու գիտեր ոնց անի, իսկ մյուսները չգիտեին»,-ասաց նա:

Վարդեւանյանը հավելեց, որ վարչապետը փաստացի ստանձնել էր նախագահի լիազորությունը, արդեն իսկ խախտելով «Հայաստան» դաշինքի իրավունքները:

«Եւ արդեն իսկ մարտ ամսից վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով, արդեն իսկ նախընտրական քարոզարշավին բնորոշ հանդիպումներ էին տեղի ունենում, մարզային այցելություններ էին տեղի ունենում»,-ասաց Վարդեւանյանը:

Որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը հարցեր ուղղեց Վարդևանյանին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք ՍԴ-ն կաշկանդված է Սահմանադրության 6-րդ հոդվածով։ Վարդևանյանն ի պատասխան կրկնեց հարցն ու այնուհետև հեգնեց՝ այո։ Այնուհետև Բադասյանը հետաքրքրվեց, թե Սահմանադրության 6-րդ հոդվածի կանոնակարգումը հաշվի առնելով, որ իրավական նորմով որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ պետք է հրապարակեր զինծառայողների կողմից ստորագրված ընտրողների ցուցակը։ 

«Հենց Սահմանադրության 6-րդ հոդվածի լույսի ներքո՝ ՍԴ-ն ինչպե՞ս է լինում, որ նորմերը ճանաչում է Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Եթե ՍԴ-ն Ձեր մեկնաբանմամբ 6-րդ հոդվածով կաշկանդված լիներ, մենք երբևէ չէինք ունենա Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվող նորմեր։ Տվյալ դեպքում՝ պատասխանը շատ հստակ է։ Մեր կողմից բարձրաձայնվում է իրավիճակն այն լույսի ներքո, թե ինչ-որ մեկը պետք է հրապարակեր, թե ոչ, այլ՝ առհասարակ դրա չհրապարակումը Սահմանադրության 7-րդ հոդվածի խախտում է»,-նշեց Արամ Վարդևանյանը՝ դիմելով Ռուստամ Բադասյանին, ինչին ի պատասխան Բադասյանը նշեց, թե այդ պահին իրենք են հարց տալիս և որ ինքը որևէ մեկնաբանություն չի կատարել։