|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ չնայած հանգամանքին, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքը դեռ անհայտ է:
Fox-ի վերջին հաշվարկներով՝ 238 ընտրիչ ընտրել են դեմոկրատ Ջո Բայդենին, Թրամփին՝ 213 -ը (հաղթելու համար անհրաժեշտ է 270):
«Ակնհայտ է, որ ամերիկացի ժողովուրդը Դոնալդ Թրամփին և Մայք Փենսին ընտրել է ևս չորս տարի: Որքան շատ ձգձգումներ և հերքումներ լինեն հիմնական լրատվամիջոցների կողմից, այնքան մեծ կլինի ԱՄՆ նախագահի վերջնական հաղթանակը: Շնորհավորում եմ Հանրապետական կուսակցությանը ուժեղ արդյունքների համար ամբողջ ԱՄՆ-ում», - Twitter-ում գրել է Սլովենիայի վարչապետը:
Սլովենիան Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի ծննդավայրն է, ինչի կապակցությամբ այս երկրում ԱՄՆ նախագահական զույգի նկատմամբ ուշադրությունը մեծացել է: