Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանիայի իշխանությունները համաձայն չեն Եվրամիության հաշվարկների հետ, համաձայն որոնց` Լոնդոնը պետք է Բրյուսելին 47,5 միլիարդ եվրո (56,2 միլիարդ դոլար) վճարի միությունը լքելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի ներկայացուցիչը:
«Մենք չենք ընդունում այդ գումարը: Սրանք Եվրամիության գնահատականներն են, որոնք նրանք կատարել են իրենց ներքին հաշվետվությունների համար: Օրինակ` դրանք չեն արտացոլում տեղեկատվություն այն միջոցները, որոնք ԵՄ-ն պետք է վերադարձնի Միացյալ Թագավորությանը, ինչը կհանգեցնի այն գումարի նվազեցման»,- ըստ ՏԱՍՍ-ի` ասել է նա:
Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը հավելել է, որ այս հարցի վերաբերյալ բրիտանական տվյալները շուտով կհրապարակվեն խորհրդարանում, բայց ԵՄ-ից դուրս գալու համար վճարվելիք գումարը բրիտանական իշխանությունները դեռ գնահատում են 35-39 միլիարդ ֆունտ ստերլինգ (48-54 միլիարդ դոլար), ինչպես մի քանի տարի առաջ էր։
Հարցին, թե արդյո՞ք Լոնդոնը կհրաժարվի կատարել Եվրամիության ֆինանսական պահանջները, Դաունինգ Սթրիթի գրասենյակը պատասխանել է, որ իրենք համաձայն չեն Բրյուսելի նշած գումարի հետ, որը թագավորության գնահատականներից մոտ 2 միլիարդ ֆունտ ստերլինգով ավելի է:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս եկավ 2020 թվականի փետրվարի 1-ին տարիներ տևած բանակցություններից հետո: 2021 թվականի հունվարի 1-ին լրացավ Brexit-ի անցումային շրջանը, որի ընթացքում Միացյալ Թագավորությունը ենթակա էր եվրոպական բոլոր կանոնակարգերին: