կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-16 15:49
Աշխարհ

Լոնդոնը ԵՄ-ին է հանձնել Brexit-ի մասին համաձայնագրի շուրջ քաղաքական հռչակագրի նախագիծը

Լոնդոնը ԵՄ-ին է հանձնել Brexit-ի մասին համաձայնագրի շուրջ քաղաքական հռչակագրի նախագիծը

Մեծ Բրիտանիան Եվրամիությանն է հանձնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ քաղաքական հռչակագրի նախագիծը. հայտնում է ՏԱՍՍ-ը`հղում անելով բրիտանական խտորհրդարանում Brexit-ի հարցերի նախարար Սթիվեն Բարքլիի՝ այսօրվա հայտարարությանը:

«Մենք քաղաքական հռչակագրի նախագծի տեքստը ԵՄ-ին ենք փոխանցել մնացած մի շարք հարցերի շուրջ բանակցությունների ընթացքում»,-մանրամասնել է նախարարը ու հավելել. «Երկրի համար լավագույն լուծումը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի սահուն ու կանոնակարգված դուրս գալն Է՝ գործարքով: Ուստի բանակցողների մեր թիմը ներկայումս աշխատում Է, որ նման լուծումը հնարավոր դառնա: Մենք կարծում ենք, որ երկուստեք բավարար քաղաքական կամք կա՝ դրան հասնելու համար»:

Բարքլին նշել է նաև, որ այն դեպքում, եթե ԵՄ-ի հետ գործարք չկնքվի մինչև հոկտեմբերի 19-ը, վարչապետ Բորիս Ջոնսոնը նամակ կուղարկի Եվրամիությանը՝ Brexit-ի հետաձգման խնդրանքով` ավելի վաղ բրիտանական խորհրդարանի կողմից ընդունված օրենքին համապատասխան:

Մինչդեռ բրիտանացի հարյուրավոր ձեռնարկատերեր կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին՝ տնտեսական անորոշությանը վերջ դնելու նպատակով: Բրիտանացի ձեռնարկատերերի նամակում, որը ստորագրել Է 290 գործարար, Ջոնսոնից պահանջվում է երաշխավորել Brexit-ը վերոհիշյալ ժամկետում:

«Երկարացումը կհանգեցնի մեր քաղաքական համակարգի նկատմամբ վստահության վերջնական խախտման: Պահպանողական բրենդը կարատավորվի հավիտյան, և թափ առնող Brexit կուսակցությունը կպայքարի երկրում յուրաքանչյուր տեղի համար: Արդյունքը կդառնա «օդի մեջ կախված» խորհրդարանը՝ Brexit-ի հետաձգմամբ և առավել ավերիչ անորոշությամբ: Մեծ Բրիտանիան բազմիցս փոխզիջման Է գնացել ավելի քան երկու տարվա ընթացքում: Եթե ԵՄ-ն մերժի վարչապետի վերջին առաջարկությունը, նա պետք Է անհապաղ դադարեցնի բանակցություններն ու պարզապես հեռանա»,- ասվում է նամակում: