Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան ձգտում է իր վարձկաններին Սիրիայում զբաղեցրած տարածքներից տեղափոխել Աֆղանստան:
Համաձայն Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի՝ վարձկանների տեղափոխումն այս անգամ այլ է լինելու՝ համեմատած Լիբիայի ու Արցախի հետ: Նշվում է, որ թուրքական հատուկ ծառայությունները պաշտոնական պայմանագրերով վարձկաններ են ներգրավում թուրքական անվտանգության ընկերություններում և նրանց պաշտոնապես կուղարկեն Աֆղանստան:
Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը, վկայակոչելով իր աղբյուրները, ասել է, որ Թուրքիան ցանկանում է խաղալ միջազգային իրավունքի վրա՝ գրանցելով այս վարձկաններին անվտանգության ընկերություններում և օրինականացնելով նրանց ներկայությունը Քաբուլում:
Նշելով, որ վարձկանների՝ Քաբուլ տեղափոխման հարցը դեռ ուսումնասիրության փուլում է, Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ գործընթացը կարող է սկսվել այս տարվա սեպտեմբերին: Վարձկանները կստանան ամսական աշխատավարձ, որը տատանվում է 2000-ից 3000 ԱՄՆ դոլարի սահմաններում:
Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի աղբյուրները հաստատել են, որ թուրքական հատուկ ծառայությունները վերահսկելու են սիրիացի վարձկանների ընտրության գործընթացը, քանի որ նրանք չեն վստահում Սիրիայից վարձկան խմբերի ղեկավարներին: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հավելել է, որ վարձկանների հիմնական խնդիրը լինելու է Քաբուլի օդանավակայանի, կառավարական օբյեկտների ու միջազգային ուժերի շտաբների պաշտպանությունը:
Վերջին օրերին տեղական որոշ լրատվամիջոցներ հայտնում էին Սիրիայի գրավյալ շրջաններում թուրքական հատուկ ծառայությունների և Թուրքիայի աջակցությունը վայելող վարձկան խմբերի հանդիպման մասին: Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում որոշվել է մոտ երկու հազար սիրիացի վարձկաններ ուղարկել Աֆղանստան: