Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Լիբիայից և Լեռնային Ղարաբաղից հետո Թուրքիան նախատեսում է «Ան Նուսրա»-ի ու ԴԱԻՇ-ի զինյալներին տեղափոխել Իրաքի հարավում գտնվող Հաֆթանինի շրջան:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան նախատեսում է տեղափոխել «Ալ Նուսրա» և «Թուրքեստան» իսլամական խմբավորումների զինյալներին (բաղկացած ույղուր, չեչեն, ուզբեկ, տաջիկ և այլ միջինասիական զինյալներից), որոնց թուրքական պետությունն օգտագործում էր Իդլիբում, Ջարաբլուսում, Ալ Բաբում և Հյուսիսային ու Արևելյան Սիրիայում, տեղափոխել Հաֆթանինի շրջան և օգտագործել Հարավային Քուրդիստան (Իրաքի հյուսիս) ներխուժման ժամանակ. հայտնում է Fırat գործակալությունը։
Հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան, որը ծրագրում է Բաշուրի սահմանային շրջանները գրավել 8-ից 14 կմ խորության վրա և անընդհատ վերահսկողության տակ պահել նրանց «անվտանգ գոտի» անվան տակ, փորձում է սիրիացի զինյալների խմբեր տեղակայել այդ տարածքներում:
Նշվում է, որ Թուրքիան մտադիր է հավատարիմ զինյալ խմբավորումներ տեղակայել Հաֆթանինի տարածքում, եթե ավարտվի Ռուսաստան-Թուրքիա Իդլիբի համաձայնագիրը:
Նշվում է նաև, որ Թուրքիան նախատեսում է զինյալներ տեղակայել Հարավային Քուրդիստանում, եթե միջազգային հանրությունը դեմ լինի Հարավային Քուրդիստանում թուրքական ուժերի ներկայությանը:
Աղբյուրը լրացուցիչ տեղեկություններ է տրամադրել Հարավային Քուրդիստանի և Իրաքի վերաբերյալ թուրքական պետության ծրագրերի մասին: Նշվել է, որ ծրագիրը չի սահմանափակվում Հաֆթանինով, այլ ներառում է այլ տարածքներ, ինչպիսիք են Քիրքուքը, Շենգալը, Համրինը, Խավիջան և Դիալան:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան ձգտում է այդ տարածքներում ստեղծել զուգակցված զինված ավազակային կազմավորումներ՝ «Թուրքմենական մոբիլիզացիայի ուժեր» անվան տակ: