|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Թալիբան»-ի մամուլի քարտուղար Զաբիուլլահ Մոջահիդը դարձյալ անդրադարձել է Թուրքիայի կողմից Աֆղանստան զորք ուղարկելու և Քաբուլի օդանավակայանը պաշտպանելու խնդրին։
«Թուրքիան մուսուլմանական երկիր է: Թուրքերը մեր եղբայրներն ու ընկերներն են: Մենք ունենք ընդհանուր կրոն: Մենք ձգտում ենք ամուր եղբայրական հարաբերությունների թուրքերի հետ: Մենք համաձայն չենք Թուրքիայի վերջին դիրքորոշմանը Աֆղանստանում իրենց զորքերի պահպանման հարցում: Մենք կցանկանայինք, որ Թուրքիան, Էրդողանի գլխավորությամբ, ինժեներներ ուղարկեր, որ օգներ վերականգնել մեր երկիրը, օգներ մեզ պայքարել աղքատության դեմ և վերացներ մեր ժողովրդի կրած ավերածությունները», – հայտարարել է թալիբ գործիչը: