կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-14 10:50
Արցախ

Թուրքիան հարյուրավոր սիրիացի վարձկաններ է ուղարկել Արցախ. WSJ

Թուրքիան հարյուրավոր սիրիացի վարձկաններ է ուղարկել Արցախ. WSJ

Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել Թուրքիայի հետ առնչություն ունեցող հարյուրավոր սիրիացի զինյալներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal- ը՝ հղում անելով Սիրիայում իր աղբյուրներին:

«Սիրիացի հարյուրավոր զինյալներ, որոնք համագործակցում են Թուրքիայի հետ, միացել են Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերին, ևս հարյուրավոր մարդիկ կուղարկվեն»,- թերթին հայտնել է Սիրիայում զինյալների տեղափոխման հետ առնչություն ունեցող երկու աղբյուր:

Տեղեկություններն առ այն, որ Թուրքիան զինյալներ է հավաքագրում, տարածվել էին հուլիսին՝ տարածաշրջանում դարձյալ բախումների բռնկումից հետո, հայտնել են աղբյուրները:

Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով՝ գրոհայինները Ղարաբաղ են ուղարկվել սեպտեմբերի կեսերից՝ հարյուր հոգանոց խմբերով: Ապստամբների հետ կապ ունեցող մեկ այլ սիրիացի հաստատել է, որ հարյուրավոր մարդիկ մեկնել են տարածաշրջան, բայց «տասնյակներն արդեն վերադարձել են՝ անհանգստացած կատաղի մարտերից»:

Մարտերին մասնակցելու համար վարձկանները, ըստ պարբերականի աղբյուրի, ամսական ստանում են մինչև 2 հազար դոլար: Մեկ այլ զրուցակից նշել է, որ «կորուստները սիրիացի մարտիկների շրջանում արագորեն աճում են», և «շուրջ 200-ն արդեն խնդրել են հետ վերադարձնել իրենց»:

Թուրք պաշտոնանական աղբյուրներ թերթին հայտնել են, որ Անկարան երկշաբաթյա զորավարժություններ է կազմակերպել Ադրբեջանում և «Ադրբեջանի իշխանություններին տրամադրել հարձակվողական անօդաչու թռչող սարքեր»:

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ ավելի վաղ Թուրքիան Լիբիա էր ուղարկել նաև շուրջ 5 հազար սիրիացի զինյալների: