Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքիան պատրաստվում է 2000 պատրաստված սիրիացի զինյալների ուղարկել Աֆղանստան: Այս մասին հայտնում է «Կրասնայա վեսնա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայում իր աղբյուրները:
«Թուրքիան պատրաստվում է «Ֆիրկաթ աս Սուլթան Սուլեյման շահ» խմբավորման 2000 ահաբեկիչների Աֆրինից Աֆղանստան ուղարկել»,- նշել է լրատվամիջոցը:
Ի՞նչ առաքելություն են նրանք իրականացնելու Աֆղանստանի տարածքում՝ անհայտ է: Անկարան առաջին անգամ չէ, որ կիրառում է օտարերկրյա մարտիկների: Այս ռազմավարությունն արդեն կիրառվել է Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգային կենտրոնը (SOHR) տեղեկություններ ունի, որ Սիրիայից մի քանի հազար ահաբեկիչներ, որոնք այնտեղ են ուղարկվել Թուրքիայի կողմից, դեռ գտնվում են Լիբիայում:
Աֆղանստանում իրավիճակը սրվեց երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Թալիբները արագորեն սկսել են վերահսկել երկիրը: Ավելի վաղ նրանք արդեն հասել էին Տաջիկստանի սահմաններ և գրավել կամուրջ: