|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իրանի խորհրդարանի պատգամավորները շարունակում են հանդես գալ «միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը հաստատող հայտարարություններով։ Հիմնական շեշտադրումներից են՝
▪️ Միջանցքը սպառնալիք է Իրանի ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության համար։
▪️ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը և կդիմակայի դրան՝ անկախ ամեն ինչից։
▪️ Միջանցքի հարցում Իրանի ներսում լիակատար կոնսենսուս և համախմբվածություն կա:
▪️ Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն, պետք է հարգեն այդ սահմանները:
▪️ ՌԴ դիրքորոշումը նման է թիկունքից հարված հասցնելուն։
▪️ Բանակցություններում Իրանի բացակայությունը խոցելի է դարձնում դրանք, իսկ Իրանի դերը փոխըմբռնման, անվտանգության և կայունության ստեղծման գործում անհերքելի է։