Փոխարժեքներ
30 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերջին աշխուժացումներին Իրանում հեստեւում են ամենայն լրջությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Իրանում լույս տեսնող հայկական «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը շեշտեց՝ Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվի։
«Իրանի համար այդ միջանցքը կարմիր գիծ է, և այս դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Ավելին, դրա մասին հերթական անգամ ընդգծվել է վերջին օրերին Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, դոկտոր Ալի Աքբար Վելայաթիի բավական կոշտ և ընդգծված հայտարարությունում», - ասաց Շահնազարյանը։
Վելայաթին մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը ոչ թե ուղղված է տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական զարգացմանը կամ ժողովուրդների բարեկեցությանը, այլ դրա իրական նպատակն է՝ ցամաքային շրջափակում ձևավորել Իրանի, Ռուսաստանի և Դիմադրության ճակատի նկատմամբ։ Այս հայտարարությունը, ըստ Շահնազարյանի, զգալիորեն կոշտ է համեմատած մինչ այս հնչած դիրքորոշումների հետ։
Նա նաև անդրադարձավ Իրան-Իսրայել հակամարտության վերջին զարգացումներին՝ նշելով, որ թեև ներկայում հրադադար է հաստատված, իրավիճակը մնում է փխրուն։
«Մոտ ապագայում լայնածավալ պատերազմ չեմ տեսնում, բայց հնարավորությունը դեռ պահպանվում է։ Կան մի շարք գործոններ, որոնք ձգում են ժամանակը․ Իրանը բանակցում է Եվրոպայի հետ, Ստամբուլում նախատեսվում է հանդիպում Իրանի հյուպատոսարանում՝ ԵՄ եռյակի հետ, տարբեր երկրներ միջնորդավորված փորձում են վերսկսել ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Բայց Թեհրանը հստակ պայմաններ ունի՝ եթե իր իրավունքները հարգվում են, մասնավորապես՝ հրթիռային ծրագրից և ուրանի հարստացումից հրաժարվելու պահանջը մերժվում է, ապա պատրաստ են վերադառնալ բանակցային սեղանի շուրջ», – ասաց նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: