|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հակամարտության լայնամասշտաբ բախումների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություննրերի հետեւանքով․ «Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել երխոսությունը»,- ասված է պաշտոնական Փարիզի տարածած հաղորդագրության մեջ։
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի կարծիքով, այն անհրաժեշտ էր բայց ոչ բավարար։ Մուրադ Փափազյանը ArmNews-ին տեղեկացրեց, որ կապի մեջ են Ելիսեյան պալատի հետ։ Երկուշաբթի, սեպտեմբերի 28-ին պետք է հանդիպեն նախագահ Մակրոնին։ Փափազյանը նշում է, որ բարձր է գնահատում հակամարտությանն ուղղված Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը, բայց նաեւ պահանջում է, որ Ֆրանսիան փոխի իր չեզոք դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում