|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ վարչապետի որոշման համաձայն` 2017 թվականի հունիսի 19-ից մեկնարկել է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան 4800 երեխաների ամառային հանգստի ծրագիրը՝ երեք հերթափոխով՝ 20-ական օրով:
Դպրոցականների 2017 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով ստեղծված ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի նախագահությամբ գործող հանձնաժողովն արդեն հաստատել է 4800 երեխայի բաշխումն ըստ ՀՀ մարզերի: Ամառային ճամբարներին կմասնակցեն նաև երեխաներ Արցախից և Ջավախքից:
Ամառային հանգիստը կկազմակերպվի 3 հերթափոխով՝ «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Աղբյուր ԼԱՎԱ» և «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ճամբարներում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն