|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ազատման դիմում եմ ներկայացրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արման Խաչատրյանը:
Նա նաեւ հավելել է. «Բարձրագույն դատական խորհրդի, դատական իշխանության վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ www.court.am –ում նշված էլեկտրոնային հասցեներով և հեռախոսահամարներով:
Սիրելի գործընկերներ, ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլորիդ առողջ և կառուցողական համագործակցության համար:
Շնորհավորում եմ նաև մեր գեղեցկուհի գործընկերուհուն պետական ծառայության անցնելու կապակցությամբ: Լիլիթ Շաբոյան, բարի ծառայություն եմ մաղթում:
Հարգանքով՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, Դատական ծառայության առաջին դասի խորհրդական Արման Խաչատրյան»: