|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր ընթանում է Երևանու ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որին մասնակցում է ավագանու 38 անդամ:
Մինչ օրակարգին անդրադառնալը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի՝ Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
«Երևանու ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է «Իմ քայլը»-ի կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աննա Պապյանին»,- նշեց Մարությանը: